Դատախազությունը ԶՈւ ԳՇ նախկին պետից պահանջում է բռնագանձել 6 անշարժ գույք և 97 մլն դրամ![]() 17 դեկտեմբերի 2024 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Դատախազությունը պահանջում է ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանից և նրան փոխկապակցված 8 անձից բռնագանձել 545 միլիոն դրամը գերազանցող 6 անշարժ գույք ու մոտ 97 միլիոն դրամ, հայտնում է 1lurer.am-ը։ Գեներալ-լեյտենանտի ունեցվածքի ուսումնասիրությունն իրականացվել է անպիտան հրթիռների գործի շրջանակում, որով Դավթյանը մեղադրյալ է: Վիճարկվող գույքերի վրա կալանք է դրվել: Մինչդեռ Դավթյանի փաստաբանը պնդում է, որ իր վստահորդի գույքերն օրինական են: Արտակ Դավթյանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ է եղել 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020-ի հունիսի 8-ը, այնուհետև նշանակվել է ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ և պաշտոնավարել մինչև 2020 թվականի նոյեմբերի 11-ը։ 2021թ․ գարնանը նա կրկին ԶՈւ ԳՇ պետ էր նշանակվել։ Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից 2022–ի փետրվարին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |