ԱՆ. 44-օրյայից հետո 89 նույնականացված և չհուղարկավորված մարմին և մասունք կա![]() 17 դեկտեմբերի 2024 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Արցախյան 44-օրյա պատերազմից հետո կա 89 նույնականացված և չհուղարկավորված մարմին և մասունք։ Այդ մասին ասել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Ավելի վաղ լրագրողների հետ արտագնա հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ 44-օրյայից և Ստեփանակերտում պայթյունից հետո մարմինների և մասունքների փորձաքննություններն ավարտվել և ամփոփվել են։ «Կան մասունքներ, որ ԴՆԹ փորձաքննության ենթակա չեն` չափազանց վնասված լինելու պատճառով։ Կան նույնականացված և չհուղարկավորված մասունքներ ու մարմիններ»,- ասել էր Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում ծնողների, նաև՝ Քննչական կոմիտեի ու Պաշտպանության նախարարության հետ։ Դեռ 2023թ․ դեկտեմբերին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 218 անձ, որոնցից 2-ը հանդիսացել են պահեստում ծառայություն իրականացնող ԼՂ ոստիկանության զորքերի ծառայողներ, 31-ը՝ զինծառայող, այդ թվում՝ 9 սպա, 5 ենթասպա, մյուսները՝ շարքային կազմի ներկայացուցիչներ։ Մահացած անձանցից 138-ի ինքնությունը պարզվել էր նշանակված դատագենետիկական փորձաքննությունների, 77-ինը՝ այլ քննչական և վարութային գործողությունների միջոցով։ 2023թ․ փետրվարին պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը հայտնել էր՝ այն մասունքները, որոնք նույնականացվել են, սակայն ծնողները չեն վերցրել, կհուղարկավորվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ հատուկ հատկացված տարածքում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |