Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11–ն աշխատանքի է վերադարձել![]() 21 դեկտեմբերի 2024 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3–ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ից ազատված 32 վարորդից 25-ն աշխատանքի վերականգնման դիմում են գրել, որոնցից 11 վարորդ արդեն վերականգնվել է: Այդ մասին հայտել են Երևանի քաղաքապետարանից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեկտեմբերի 13–ի դրությամբ աշխատում է 1192 վարորդ։ ՓԲԸ-ում առկա է վարորդի 85 թափուր հաստիք»,–հայտնել է քաղաքապետարանը: Ընդգծվում է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն` վարորդների բոլոր բարձրացված հարցերին լուծում տալու վերաբերյալ: Հարցին, թե վարորդների արարքներին քրեաիրավական գնահատական տրվել է, քաղաքապետարանից չեն հայտնել՝ առաջարկելով դիմել ՀՀ գլխավոր դատախազություն: Երևանում ավտոբուսների վարորդները դեկտեմբերի 3-ին գործադուլ էին հայտարարել։ Նրանք պահանջում էին, որ իրենց աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները վերանայվեն։ Քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց, որ, ըստ օրենքի, վարորդները պարտավոր էին նախապես (14 օր առաջ) ծանուցել գործադուլի մասին, ինչը չի արվել։ Երեկոյան քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ավտոբուսի 32 վարորդ ազատվել է աշխատանքից` չբացառելով, որ աշխատանքից էլի մարդիկ կազատվեն, որովհետև քաղաքապետարանը չի պատրաստվում նման վերաբերմունք հանդուրժել։ Դեկտեմբերի 4–ի առավոտյան Երևանի քաղաքապետարանն ազատված վարորդների թափուր աշխատատեղերի համար D կարգի վարորդների աշխատանքի հայտարարություն էր տարածել, սակայն երեկոյան վարորդները նշեցին, որ կվերադառնան աշխատանքի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |