Փաշինյան․ ՀՀ-ում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարող է գտնել

Փաշինյան․ ՀՀ-ում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարող է գտնել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ֆեյսբուքյան իր էջում շարունակում է պատասխանել քաղաքացիների գրառումներին, նշել է, որ Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարող է գտնել։

Նա հավելել է, որ բոլոր մասնավոր և պետական ընկերությունները լավ աշխատողի կարիք ունեն։

«Քիչ առաջ այսպես պատասխանեցի քաղաքացու նամակին: Համոզված եմ, այստեղ էլ շատերին դուր չի գա, բայց իմ բոլոր դիտարկումները ցույց են տալիս, որ սա ճշմարտություն է.

Հարգելի տիկին, ասածս համոզված եմ, Ձեզ դուր չի գա, բայց այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել:

Բոլոր մասնավոր և պետական ընկերությունները լավ աշխատողի կարիք ունեն: Լավ աշխատողի հատկությունների մեջ մտնում է ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելը եւ սեփական ծառայությունները ճիշտ ձեւով առաջարկելը: Եթե, իհարկե, առաջարկելու բան ունի: Լավագույն մաղթանքներս»,–ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---