ՀԱՊԿ անդամ երկրներին ռուսական սպառազինություն տրամադրելու պատվերների փաթեթը կարող է մեծանալ

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ում արձանագրել են կազմակերպության անդամ երկրներին ռուսական սպառազինություն տրամադրելու պատվեների փաթեթի մեծացում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը դրական է գնահատել ՀԱՊԿ շրջանակներում ստորագրված համաձայնությունը կազմակերպության շրջանակներում ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին:



«Կապված նրա հետ, որ համաձայնագիրը սկսել է աշխատել, 2007-ի հետ համեմատած 2008-ում ռուսական սպառազինություն եւ ռազմական տեխնիկա ձեռք բերելու պատվեների փաթեթն ավելացել է 3 անգամ: Առաջին հերթին խոսքը գնում է Հայաստան եւ Բելոռուս առաքումների մասին»,- հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Մինսկում Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի ( ՀԱՊԿ ՌՀՄՀ) նիստի արդյունքներով:



Նրա խոսքերով այսօր այդ համաձայնագիրն ամբողջ ծավալով գործում է, եւ այն ենթադրում է, որ սպառազինությունը եւ տեխնիկան ՀԱՊԿ գործընկերներին տրամադրվում են Ռուսաստանի ներսում գործող գներով:



Սեմերիկովը հայտնեց, որ ՌՀՄՀ անցյալ նիստի արդյունքներով որոշում է ընդունվել լրջորեն զբաղվել մինչեւ 2015-ը ՀԱՊԿ ռազմատնտեսկան համագործակցության մշակմամբ եւ մինչեւ 2015-ը կազմակերպության շրջանակներում ռազմատեխնիկական համագործակցության մշակմամբ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է, որ ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը նախատեսում է սպառազինության եւ տեխնիակայի միասնական նմուշներով համատեղ անվտանգության ուժերի եւ միջոցների ապահովում, հաղորդում է Ինտերֆաքս-Արեւմուտքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---