Փաշինյան․ Քովիդի թեսթս կրկին դրական է![]() 25 դեկտեմբերի 2024 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը դեկտեմբերի 25–ի առավոտյան հայտարարել էր, որ ախտորոշումն արդեն բացասական է և վերադառնում է աշխատանքային սովորական ռեժիմի, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ քովիդի թեսթը կրկին դրական է։ «Քովիդի թեսթս կրկին դրական է: Մինչև առողջանալս կաշխատեմ որոշակի սահմանափակումներով»,–ասվում է գրառման մեջ։ Դեկտեմբերի 25–ի առավոտյան վարչապետը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում է ունեցել, դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել ու աշխատել է կեցավայրից, իսկ 25–ին ախտորոշումն արդեն բացասական է և վերադառնում է աշխատանքային սովորական ռեժիմի։ Ախտորոշման պատճառով Փաշինյանը չի մասնակցում Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Նա նշել էր, որ մինչև օրվա վերջ որոշում կկայացնի դեկտեմբերի 26–ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում ակնկալում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը քովիդի դրական թեստի պատճառով չի կարողացել ժամանել Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, կմասնակցի դեկտեմբերի 26–ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին տեսակոնֆերանսի միջոցով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |