ՆԳՆ․ 5 ոստիկան ազատվել է ծառայությունից![]() 26 դեկտեմբերի 2024 - 12:28 AMT PanARMENIAN.Net - ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստում որոշվել է 5 ոստիկանի ազատել ծառայությունից։ Նիստը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության 6 աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության 5 ծառայողին ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը։ Մեկի մասով քննարկումը հետաձգվել է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |