ԵՊՀ-ում 2025-ին միավորվելու, լուծարվելու և ստեղծվելու են նոր ստորաբաժանումներ![]() 27 դեկտեմբերի 2024 - 12:17 AMT PanARMENIAN.Net - ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդը լսել և բավարար է գնահատել ԵՊՀ 2021-2026 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի կատարման հաշվետվությունը։ Օրակարգային հաջորդ հարցի շրջանակում ԵՊՀ ռեկտորը Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացրել է 2025-2030 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը: Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ԵՊՀ զարգացման ռազմավարական նոր ծրագիրը, ապա հավանություն տվեց նաև առաջարկվող կառուցվածքային փոփոխություններին ու 2025 թ. ԵՊՀ կառուցվածքին ու հաստիքացուցակին։ Առաջարկված փոփոխություններով ԵՊՀ-ում միավորվելու, լուծարվելու և ստեղծվելու են նոր ստորաբաժանումներ։ ԵՊՀ ՀԽ-ն հաստատել է ԵՊՀ 2025 թ. եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը (բյուջե), ապա հավանություն տվել նաև ԵՊՀ-ի կողմից կնքված 100 միլիոն ՀՀ դրամի սահմանաչափը գերազանցող պայմանագրերին և ԵՊՀ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված տարածքների մի մասի վարձակալության տրամադրման վերաբերյալ առաջարկությանն ու ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե հայտի ներկայացմանը։ Առաջարկության նպատակը ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում հուշանվերների խանութի ստեղծումն է։ Անցկացվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ընտրությունը։ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը նշեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար նախապես հայտարարված մրցույթին մասնակցելու նպատակով ստացվել է մեկ հայտ Մհեր Օթարյանի կողմից։ Ընտրության նպատակով կազմվել է հաշվիչ հանձնաժողով և հայտարարվել փակ, գաղտնի քվեարկություն։ Արդյունքում 15 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ Մհեր Օթարյանն ընտրվել է ԵՊՀ ԻՄ տնօրեն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |