Երեւանում մեկնարկել է «Կանգնեցնել բազմադեղորայքակայուն տուբերկուլյոզը Հայաստանում» ծրագիրը

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Երեւանում մեկնարկել է «Կանգնեցնել բազմադեղորայքակայուն տուբերկուլոզը Հայաստանում» ծրագիրը: Հայաստանում բացի պետական առողջապահական կառույցներից, բազմադեղորայքակայուն թոքախտի խնդրով զբաղվում են Բժիշկներ առանց սահմանների կազմակերպությունը - Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Էլայ Լիլի - կոմպանիա (Elly Lily and Co) ընկերության ֆինանսավորմամբ: Ծրագրի մեկնարկի շրջանակներում Եր-ան քաղաքի ամենաբանուկ մասերից մեկում` Երիտասարդական մետրոյի շրջակայքում տեղ է ունեցել հանրության իրազեկվածության մակարդակը բարձրացնող ակցիա: Ակցիան իրականացրել են ՀԿԽԸ Առողջապահական բաժնի - Էլայ Լիլի - կոմպանիա ընկերության աշխատակիցները, ովքեր կրել են ՀԿԽԸ - Էլայ Լիլիի համազգեստներ - բնակչությանը բաժանել են տուբերկուլոզի խնդիրը լուսաբանող թռուցիկներ:



Այսօրվա դրությամբ, երկրագնդի մեկ երրորդը վարակված է թոքախտով: Ամբողջ աշխարհում տարեկան հիվանդանում է 8-10 միլիոն մարդ - մահանում է 2,7-3 միլիոն մարդ:



Հայաստանում թոքախտով հիվանդների պաշտոնական թիվը հասնում է 2125, որոնցից 500 մարդ հիվանդ է բազմադեղորայքակայուն թոքախտով:



Հանրապետության տարածքում Առողջապահության նախարարությունն իրականացնում է «ՀՀ-ում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում» ծրագիրը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---