ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը մեկնաբանում է Բունդեսթագի որոշումը Ղարաբաղի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Գերմանական կառավարության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մնում է անփոփոխ եւ հետեւյալն է.Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծման ուղղությամբ Գերմանիան սատարում է ԵԱՀԿՄինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ հասնելու հակամարտության երկու կողմերի համար ընդունելի, խաղաղ լուծման՝ հիմնված 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, հատկապես՝ սպառնալիքի եւ ուժի կիրառման բացառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա։

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել ՔԴՄ/ՔՍՄ եւ ՍԴԿ խմբակցությունների ներկայացրած բանաձեւի նախագծի (տպագիր փաստաթուղթ թիվ 16/12726) վերաբերյալ Բունդեսթագի արտաքին հանձնաժողովի կողմից արված որոշման առաջարկը համապատասխանում է սույն դիրքորոշման ոգուն»,-ասել են դեսպանատանը:



Նախկինում Հայաստանում Եվրոպական շարժման ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը հաղորդել է, որ մայիսի 15-ին Գերմանիայի Բունդեսթագում բանաձեւ ընդունվեց Հարավային Կովկասի վերաբերյալ, որտեղից, այլ հարցերի շարքում արծարծվում է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: «Բանաձեւում նշվում է Լեռնային Ղարաբաղից զորքերը դուրս բերելու անհրաժեշտությունը եւ ընդգծվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իրականում բանաձեւն ունի զուտ խորհրդատվական բնույթ»,-նշել է Ենգիբարյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---