Նախագիծ․ Ծառայողական բնակարան կտրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ բնակարան կամ հաշվառում չունեցող զինծառայողներին

Նախագիծ․ Ծառայողական բնակարան կտրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ բնակարան կամ հաշվառում չունեցող զինծառայողներին

PanARMENIAN.Net - Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում՝ նպատակ ունենալով բարելավել զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական վիճակը։ Նախագծով առաջարկվում է վերանայել ծառայողական բնակարանով ապահովման և բնակելի տարածության վարձակալության դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքի պայմանները։

Նախագծով առաջարկվում է ծառայողական բնակարանով ապահովման կամ բնակելի տարածության վարձակալության դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը վերապահել այն զինծառայողներին, ովքեր ծառայության վայրից առնվազն 60 կմ հեռավորությամբ չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ մշտական (փաստացի) հաշվառում, հայտնում է Արմենպրեսը։

Նախկինում այդ հեռավորությունը սահմանված էր 30 կմ։ Պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցումը փոխարինվում է բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցմամբ։

Վարձակալության պայմանագրերի պետական գրանցման ծախսերը նախատեսվում է իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին՝ բյուջետային տարվա ընթացքում մեկ անգամ։

Օրենքի ընդունմամբ զինծառայողներն ավելի արդյունավետ կօգտվեն բնակարանային ապահովության իրավունքից՝ հաշվի առնելով փոխհատուցման հասցեականությունը և ծառայության վայրից բնակելի տարածության հեռավորության գործոնը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---