Հայ-իրանական հարաբերությունների ապագան կախված է Մոսկվայից

PanARMENIAN.Net - Հայ-իրանական հարաբերությունների զարգացումը տրանսպորտի, էներգետիկայի ու առեւտրի ոլորտներում փոխկապակցված է Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցության հետ: Այդ մասին Երեւանում «Հայ-իրանական հարաբերությունների հեռանկարները» թեմայով քննարկման ընթացքում հայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ACNIS) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: «Իրան-Հայաստան գազամուղի տրամաչափի նվազեցման ռուսական կողմի պահանջը տնտեսապես անշահավետ դարձրեց այս նախագիծը: Այդպիսով, Հայաստանը շարունակում է լիովին կախված մնալ ռուսական գազից: Մոսկվայի գործողությունները հեռու են ռազմավարական գործընկերոջ քայլերից, ինչպիսին է Ռուսաստանը Հայաստանի համար»,-ասել է հայ փորձագետը: Ելնելով դրանից, Ռ.Կիրակոսյանը հավելել է, որ ցավոք, հայ-իրանական հարաբերությունների ապագան կախված է Մոսկվայից:



Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունների զարգացման գործում, Հայաստանը որոշակի կախվածություն ունի ԱՄՆ-ից ու ԵՄ-ից: «Միեւնույն ժամանակ, եթե Երեւանը կարողանա համապատասխան արտաքին քաղաքականություն վարել, ապա մեզ կհաջողվի կամուրջ դառնալ Արեւմուտքի ու Իրանի միջեւ: Սակայն դա իրականություն կդառնա միայն եթե Հայաստանը նման նախաձեռնությամբ հանդես գա»,-հայտարարել է Ռիչարդ Կիրակոսյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---