Տնային կալանքը հիմք կհանդիսանա հանրային ծառայողների լիազորությունների կասեցման համար![]() 30 հունվարի 2025 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Տնային կալանքը հիմք կհանդիսանա հանրային ծառայողների լիազորությունների կասեցման համար։ Կառավարությունը հավանություն է տվել օրինագծին։ Աշխատանքային օրենսգրքի 108.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երբ աշխատողի նկատմամբ կիրառվում է կալանք՝ որպես խափանման միջոց, նրա լիազորությունները կասեցվում են մինչև այն այլ խափանման միջոցով փոխարինելը կամ վերացնելը։ Սակայն նոր Քրեական դատավարության օրենսգրքում արդեն ներառված է նաև տնային կալանքը որպես խափանման միջոց, գրում է «Փաստինֆոն»։ Արդարադատության նախարարությունն ընդգծել է, որ այս հարցը օրենսդրորեն հստակ կարգավորված չէ, և փոփոխություններով նախատեսվում է տնային կալանքի դեպքում պահպանել նույն իրավական տրամաբանությունը, ինչ կալանքի այլ տեսակների դեպքում՝ որոշակի վերապահումներով, Մյուս կողմից՝ նույն հոդվածի 2-րդ մասի ուժով դատարանի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ կիրառվելիք հնարավոր այլ սահմանափակումներ են հանդիսանում նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ ունենալու, հաղորդակցության այլ ձևերից այդ թվում՝ փոստային առաքանուց օգտվելու, որոշակի անձանց հետ շփում ունենալու կամ իր բնակության վայրում այլ անձանց հյուրընկալելու արգելքը։ Եթե դատարանը մեղադրյալի նկատմամբ չի սահմանում Քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանափակումները, նա գործնականում կարող է իր բնակության վայրից կատարել աշխատանքային պարտականությունները, եթե դրանք հնարավոր են հեռավար ձևաչափով։ Այսպիսով, կարող են լինել դեպքեր, երբ տնային կալանքի կիրառման դեպքում աշխատողի և գործատուի համաձայնությամբ հնարավոր կլինի շարունակել աշխատանքային գործունեությունը՝ հեռավար եղանակով։ Նախագծի փոփոխություններով տնային կալանքը կներառվի Օրենսգրքի 108.2-րդ հոդվածի կարգավորման դաշտում՝ դարձնելով այն աշխատանքային լիազորությունների կասեցման օրինական հիմք։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |