Չորրորդ եռամսյակի վերջում Հայաստանում կսկսվի տնտեսության առողջացման գործընթաց

PanARMENIAN.Net - 2009-ի վերջում Հայաստանում կսկսվի տնտեսության առողջացման գործընթաց, մամլո ասուլիսի ժամանակ լրագրողների հայտնել է ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը:



Նրա խոսքերով, տնտեսության մեջ շատ հետաքրքիր իրադրություն է տիրում, եւ դա վերաբերվում է ոչ միայն Հայաստանին, այլեւ ողջ աշխարհին: «Ֆինանսատնտեսական ճգնաժամը կարծես մոտենում է իր նվազման բարձրակետին եւ սպասվում է, որ մոտ ժամանակները մենք կհաղթահարենք այն»,- ասել է Մինասյանը: Ինչպես հայտնել է ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը, միջազգային կառույցների կանխատեսումներով համաշխարհային տնտեսության կայունացումը տեղի կունենա 2009-ի չորրորդ եռամսյակի սկզբում, իսկ հայկական ենթատեքստով` չորրորդ եռամսյակի վերջում: Մինասյանը պարզաբանեց, որ քանի որ Հայաստանը համաշխարհային ճգնաժամի ազդեցությունն իր վրա այլ երկրներից ավելի ուշ է զգացել, ապա տնտեսության վերականգնումը, համապատասխանաբար, ուշ կսկսվի: «Հայկական իրականության մեջ մենք մի քայլ ետ ենք մնում համաշխարհային հանրությունից եւ այդ պատճառով մի քայլ ետ էլ տեղի կունենա մեր տնտեսության առողջացումը»,- ասել է նա:



Դրա հետ կապված նա նշեց, որ առաջին չորս ամիսների արդյունքները կարծես հաստատում են այս միտքը. ՆՀԱ-ն առաջին չորս ամիսների ընթացքում 9.8 տոկոսով նվազել է, միաժամանակ, Մինասյանի կարծիքով, արձանագրվել է միջին ամսական աշխատավարձի աճ ավելի քան 13 տոկոսով, սակայն գյություն ունի նաեւ 3.9 տոկոսանոց գնաճ, ինչը դրամի արժեզրկման հետեւանք է: «Այդ իրավիճակը համահունչ է այն բանի հետ, ինչը եռամսյա կտրվածքով գոյություն ունի Եվրոպայի երկրներում, որտեղ տնտեսական անկումը միջինում կազմել է 5 տոկոս, իսկ մերձբալթյան երկրներում տնտեսական անկումը հաշվվում է երկնիշ թվերով»,- ասել է նա:



Այդ ենթատեքստում Մինասյանն ավելացրեց, որ ինչպես բոլոր երկրնեում, Հայաստանի կառավարությունը ԱԺ հետ միասին հակաճգնաժամային միջոցներ է ձեռնարկում, որոնք կօգնեն հաղթահարել ճգնաժամի հետեւանքները:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---