Մայրության նպաստը կնշանակի և կվճարի Միասնական սոցիալական ծառայությունը![]() 4 փետրվարի 2025 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի պահանջով, մայրության նպաստի նշանակումն ու վճարումը, էլեկտրոնային առողջապահական համակարգի տվյալների հիման վրա, կապահովի Միասնական սոցիալական ծառայությունը։ Այդ մասին Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։ Նա ներկայացրել է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը։ ։ «Գործող կարգավորումներով մայրության նպաստը միայն չաշխատող մայրերին է վճարում միասնական սոցիալական ծառայությունը։ Իսկ վարձու աշխատող անձի թե մայրության նպաստը, թե ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն»,-տեղեկացրել է Խաչատրյանը։ Նա նշել է, որ գործատուի կողմից նշանակված նպաստ ամբողջությամբ փոխհատուցվում է բյուջեի միջոցներից, միայն առաջին 5 օրն է գործատուն վճարում։ Նշվել է, որ էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրմամբ հնարավորություն է տրվում չաշխատող անձին մայրության նպաստի համար անհրաժեշտ տեղեկատվության ինքնաշխատ փոխանակման միջոցով նպաստների նշանակման գործընթացն իրականացնել առանց քաղաքացու կողմից տարածքային կենտրոն ներկայանալու եւ փաստաթղթեր ներկայացնելու: Փոխնախարարը համոզմունք է հայտնել, որ մինչեւ սեպտեմբերի 1-ը կապահովվի թվային համակարգը, որն ամբողջությամբ թույլ կտա հարցերը կարգավորել էլեկտրոնային եղանակով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |