Քաղաքապետարանի գործով 4 կալանավորված կա, որոնցից 2-ը՝ կառույցի պաշտոնյաներ

Քաղաքապետարանի գործով 4 կալանավորված կա, որոնցից 2-ը՝ կառույցի պաշտոնյաներ

PanARMENIAN.Net - Փետրվարի 5–ին Երևանում ձերբակալված 7 անձից, որոնց մի մասը Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ են, 4-ը կալանավորվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել դատարան։

Փետրվարի 5–ին Երևանի քաղաքապետարանի մի քանի պաշտոնյաներ են ձերբակալվել: Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է ձերբակալությունների փաստը, բայց հրաժարվել է հստակեցնել՝ քանիսն են պաշտոնյա, ովքեր են, ինչի մեջ են կասկածվում: Կոմիտեի խոսնակը միայն հայտնել էր, որ գործողություններն իրականացվում են քննվող վարույթի շրջանակում:

Կալանավորվել է Երևանի քաղաքապետարանի ներկայիս երկու պաշտոնյա՝ հասարակական կարգի պահպանության ղեկավար Արամ Գյուլզադյանն ու հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյանը, հայտնում է «Ազատությունը»։

Մյուս երկու կալանավորվածը քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներ են՝ Ռոբերտ Դարբինյանը քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունն է ղեկավարել, իսկ Արամ Այվազյանը նրա տեղակալն էր:

ԶԼՄ-ի տեղեկություններով՝ նրանք մեղադրվում են կաշառք ստանալու, տալու և օժանդակելու մեջ:

Քաղաքապետարանում ու վարչական շրջաններում վերջին շրջանում էլի ձերբակալություններ են եղել: Մոտ 3 ամիս առաջ իրավապահները Կենտրոնի թաղապետարանում էին, չորս հոգու էին կալանավորել՝ պաշտոնատար անձանց կողմից խմբով կաշառք ստանալու և քաղաքացու կողմից կաշառք տալու մեղադրանքով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---