Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 73 բեռնատար

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 73 բեռնատար

PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին, ժամը 13:21-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Աղվանի ճանապարհին` «Ջիգլսի» աղբյուր կոչվող հատվածում, մերկասառույցի պատճառով մեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը՝ խցանում է առաջացել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հայտնում է Փրկարար ծառայությունը։

Ժամը 13։50-ից փետրվարի 8-ի 00։05-ը փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել 73 բեռնատար ավտոմեքենա, որոնք շարունակել են ընթացքը։

Փրկարարները պարեկների հետ համատեղ կարգավորել են երթևեկությունը, ինչի արդյունքում խցանման մեջ հայտնված 700 ավտոմեքենա (բեռնատար՝ 283 և մարդատար՝ 370) շարունակել է ընթացքը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---