Նախարար․ 44-օրյայի զոհերի չհուղարկավորված մարմինների հուղարկավորության փոքրաթիվ դեպքեր կան![]() 13 փետրվարի 2025 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի զոհերից դեռևս չհուղարկավորված մարմինների փոքրաթիվ դեպքեր կան, որոնց հուղարկավորությունը վերջին շրջանում իրականացվել է։ «Միջգերատեսչական խմբի շրջանակներում ամեն մարդ իր գործառույթները տանում է, որպեսզի այս գործընթացում հնարավորինս մեղ, ճիշտ և բոլոր հանգամանքները հաշվի առնելով կարողանանք, ի վերջո, բոլոր աճյունները հուղարկավորել»,– նշել է նախարարը, գրում է Aysor.am-ը։ Նրա խոսքով՝ այն դեպքերում, երբ ծնողները տվել են իրենց համաձայնությունը, հուղարկավորությունը նրանց կողմից է իրականացվել։ «Այն դեպքերում, երբ նույնականացումն իրականացվել է, բայց ծնողները, հարազատները չեն ընդունում արդյունքները, այս մասով դեռ աշխատանքները շարունակվում են։ Երբ քննարկման արդյունքը լինի, ես իմ լիազորությունների շրջանակում տեղյակ կպահեմ»,– հավելել է Ավանեսյանը։ Նախարարը հրաժարվել է որևէ կոնկրետ թիվ հրապարակել։ 2024–ի դեկտեմբերի տվյալներով 44-օրյա պատերազմից հետո դեռևս 89 նույնականացված և չհուղարկավորված մարմին և մասունքներ կան։ Ծնողները հրաժարվում են ընդունել ԴՆԹ փորձաքննության արդյունքները։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |