Ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

PanARMENIAN.Net - Կառավարությունը նախատեսում է 2025 թվականի ապրիլի 15-ից հուլիսի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել՝ ուղղված նրանց ռազմական հմտությունների կատարելագործմանը, վերապատրաստմանը և մարտական պատրաստության բարձրացմանը։

Հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքայիններ, ենթասպայական և սպայական կազմի ներկայացուցիչներ, հայտնում է Արմենպրեսը։

Յուրաքանչյուր քաղաքացի կմասնակցի առավելագույնը 25 օրացուցային օր ժամկետով։

Վարժական հավաքները նախատեսված են ոչ միայն պահեստազորայինների ռազմական հմտությունների զարգացման ու մասնագիտական վերապատրաստման համար, այլև նպատակ ունեն բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---