Պարգևատրական զենք ունեցողները պետք է մինչև հուլիսի 1–ը ներկայացնեն այն ոստիկանություն![]() 24 փետրվարի 2025 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Ներքին գործերի նախարարությունը նախաձեռնել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ, որոնք խստացնում են պարգևատրական զենքերի իրավական կարգավորումը։ Մինչև 2025-ի հուլիսի 1-ը բոլոր պարգևատրական զենք ունեցողները պետք է իրենց զենքերը ներկայացնեն ոստիկանություն։ Նշվում է, որ այս պահանջը որևէ քրեաիրավական հետևանք չի առաջացնի, հայտնում է Արմենպրեսը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվել է, որ հրազենի կիրառմամբ հանցագործությունները լուրջ վտանգ են ներկայացնում հասարակության համար, ուստի ոլորտի վերահսկողության խստացումը կարևոր է հանրային անվտանգության ապահովման տեսանկյունից։ Այս փոփոխության նպատակն է ստեղծել միասնական չափորոշիչներ պարգևատրական զենքի հատկացման համար, վերացնել անորոշությունները և ապահովել կանխատեսելի անվտանգային համակարգ։ Պարգևատրական զենքերը կպահպանվեն միայն այն անձանց մոտ, ովքեր կհամապատասխանեն նոր սահմանված չափանիշներին։ Միևնույն ժամանակ, պարգևատրական զենքերի հատկացման մեխանիզմը կմնա անփոփոխ՝ այն իրականացվելու է բացառապես ՀՀ վարչապետի որոշմամբ։ Ոստիկանություն ներկայացված զենքերը հնարավոր կլինի օգտագործել գիտակրթական նպատակներով կամ թանգարանային ցուցադրությունների համար։ Նախագծի ընդունմամբ պետությունը կուժեղացնի վերահսկողությունը, ինչը կնպաստի ապօրինի շրջանառության կրճատմանը և հանրային անվտանգության ամրապնդմանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |