Սպասվում է քամու ուժգնացում, ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա![]() 25 փետրվարի 2025 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 25-ի երեկոյան, ինչպես նաև 26-27-ին առանձին շրջաններում հնարավոր են ձյան տեղումներ։ Փետրվարի 28-ին և մարտի 1-ին Հայաստանի տարածքում տեղումներ չեն կանխատեսվում, ճանապարհներին կդիտվի մերկասառույց, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան ուղղությամբ է, որի արագությունը կկազմի 2-5 մ/վ, սակայն փետրվարի 25-26-ին այն կուժգնանա՝ հասնելով 17-20 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-27-ին, թե՛ գիշերային, թե՛ ցերեկային ժամերին, աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևանում փետրվարի 25-ին, 26-ի գիշերը, 28-ին և մարտի 1-ին տեղումներ չեն կանխատեսվում։ Փետրվարի 26-ի երեկոյան, ինչպես նաև 27-ի գիշերը և առավոտյան, հնարավոր է թույլ ձյուն։ Մայրաքաղաքում փետրվարի 25-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կլինի 0-2 աստիճան ցուրտ, իսկ երեկոյան այն կնվազի՝ հասնելով -5...-7 աստիճանի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |