Հ. Պարոնյանի անվան թատրոնում տեղի է ունեցել ուսանող-մոդելավորողների հավաքածուների ցուցադրություն

PanARMENIAN.Net - Ցուցադրությանը մասնակցում էին շուրջ 100 ուսանողներ, որոնք հանդես էին գալիս ինչպես մոդելավորողների, այնպես էլ մոդելների դերում: Ներկայացվել է 130 աշխատանք ավանգարդ, կոկտեյլ-երեկույթ ոճերով, ինչպես նաեւ ամենօրյա եւ երեկոյան զգեստներ:



Չվախենալով փորձարկումներից` ուսանողները վառ երեւակայություն էին ցուցաբերել եւ հանդիսատեսին ներկայացրել շատ անսովոր հագուստներ: Չնայած հագուստների անսովորությանը` համարյա յուրաքանչյուր հավաքածուի մեջ ընդգծված էր հին հայկական ոգին: Հագուստների անսովորությունն ու կատարման վարպետությունը զարմանացնում էին, չնայած նրան, որ ուսանողներն օգտագործել էին սեփական միջոցները, բայց այնուամենայնիվ նրանց աշխատանքներում պրոֆեսիոնալիզմ էր զգացվում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---