Փաստաբան․ Նոր զորացրված զինվորն իրականում փորձել է քարշ տալ Ադրբեջանի դրոշը

Փաստաբան․ Նոր զորացրված զինվորն իրականում փորձել է քարշ տալ Ադրբեջանի դրոշը

PanARMENIAN.Net - Համացանցում տարածված ադրբեջանական դրոշով մեքենայի վարորդը եղել է նոր զորացրված զինվոր, ով իրականում փորձել է քարշ տալ Ադրբեջանի դրոշը փողոցներով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Վարդուհի Սարգսյանը։

«Համացանցում տարածված ադրբեջանական դրոշով տրանսպորտային միջոցի տեսանյութի վարորդը եղել է նոր զորացրված հայ զինվոր, ով իրականում փորձել է քարշ տալ Ադրբեջանի դրոշը փողոցներով, սակայն սխալ ամրակապելու և քամու հետևանքով վերև է բարձրացել և սխալ ընկալվել»,- ասվում է գրառման մեջ։

Նրա խոսքով՝ նման դեպքերին հանրային արձագանքը կտրուկ է, քանի որ Հայաստանում իրականությունը կարող էր լրիվ այլ լինել։

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---