«Արթկոսմեդում» պլաստիկ վիրահատությունից հետո մահացած կնոջ գործով մեղադրյալ դեռ չկա![]() 4 մարտի 2025 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Ամիսներ առաջ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժական կենտրոնում մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված մոտ 60-ամյա կնոջ մահվան գործով մեղադրյալ դեռ չկա։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ Զաբել Կ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, հայտնում է Iravaban.net-ը։ Գործի շրջանակում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, սակայն դրա եզրակացությունը դեռևս չի ստացվել։ «Ներկայումս քրեական վարույթով իրականացվում են Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան ապացուցողական և վարութային այլ գործողություններ, քրեական վարույթով ներկա փուլում մեղադրյալի կարգավիճակով անձ չկա»,- նշված է Քննչական կոմիտեի պատասխան նամակում։ Կլինիկայի հիմնադիր տնօրեն Արթուր Սարգսյանը տեղեկացրել էր, որ կնոջ մահվան պատճառը սրտամկանի սուր ինֆարկտն է եղել։ Նրա խոսքով՝ նախավիրահատական բոլոր անհրաժեշտ հետազոտությունները կատարվել են, և որևէ հակացուցում չի հայտնաբերվել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |