ՄԻՊ խորհրդականը պարզաբանել է Մանե Թանդիլյանի հետ հանդիպման չկայանալու պատճառը![]() 5 մարտի 2025 - 14:44 AMT PanARMENIAN.Net - ՄԻՊ խորհրդական Արթուր Ասլանյանն, արձագանքելով այն լուրին, որ հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը հրաժարվել է հանդիպել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ, ասել է, որ որևէ կոնկրետ անձի հետ հանդիպման առաջարկ չի եղել, հետևաբար մերժում ևս չի եղել, հայտնում է Aysor.am-ը։ Նա նշել է, որ ՄԻՊ–ի նպատակն էր տեղում ծանոթանալ վիճակին։ «Առավոտ» լրատվական կայքի ամբողջ անձնակազմին վերաբերվում ենք մեծ հարգանքով, սակայն պետք է նշենք, որ տարակուսած ենք տարածված ձևակերպումից, քանի որ Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպումից հրաժարվելու մասին խոսք անգամ չի եղել Ազատության հրապարակում: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Երևանի Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող անձանց, հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով, բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարցերով: Նպատակն էր տեղում ծանոթանալ վիճակին: Որևէ կոնկրետ անձի հանդիպման առաջարկ չի արվել, ուստի հանդիպման առաջարկին հավանություն կամ մերժում ևս չի ստացվել: Մասնագիտական էթիկայի սկզբունքների համաձայն՝ ՄԻՊ աշխատակազմն ի սկզբանե ճշտել է, թե արդյոք կարո՞ղ են զրուցել հացադուլ իրականացնողների հետ, ինչին ի պատասխան՝ տեղեկացրել են, որ Մանե Թանդիլյանը քնած է և նկատի ունենալով երկարատև հացադուլը՝ նաև թույլ է հաղորդակցության համար։ Պահպանելով մասնագիտական էթիկայի սկզբունքները՝ Անահիտ Մանասյանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները զրուցել են տեղում գտնվող գործընկերոջ և բժշկի հետ, հետաքրքրվել հացադուլ իրականացնողների առողջական վիճակով, բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարցերով: Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչները ներկայացրել են Պաշտպանի լիազորությունների շրջանակը և պատրաստակամություն հայտնել դրա շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն»,–ասել է նա։ Ասլանյանը նշել է, որ ՄԻՊ հաստատության համար առնվազն տարակուսելի են նման մարդասիրական խնդրին առնչվող թեմայով այսպիսի ձևակերպումներն ու իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելը: «Նկատի ունենալով ՄԻՊ հաստատության` մարդու իրավունքները և մարդասիրական խնդիրները գործունեության առանցքում ունենալու սկզբունքը, էթիկապես կոռեկտ չենք համարում այս թեմայով ունենալ հետագա քննարկումներ»,–նշել է նա։ Մարտի 1-ից հաջակցություն Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը մարտի 5–ին վատթարացել է, ինչի հետևանքով նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Տեղեկությունը հաստատել է կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |