Ջիվան Գասպարյանը եւ Հովհաննես Չեքիջյանը պարգեւատրվել են շքանշաններով

PanARMENIAN.Net - Այսօր Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի է ունեցել մրցանակների հանձնման հանդիսավոր արարողություն` հաստատված Ռուսաստանի Հայերի միության (ՌՀՍ) եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) կողմից: Հայկական մշակույթի մեջ ունենցած անգնահատելի ավանդի եւ 80-ամյա հոբելյանի կապակցությամբ աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը եւ Հայաստանի Պետական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանը պարգեւատրվել են ադամանդներով զարդարված Ոսկե խաչերով:



ՌՀՄ եւ ՀՀԿ ամենամյա մրցանակը հանձնվում է մշակույթի եւ գիտության գործիչների գործունեությունը խրախուսելու համար: Այս տարի ՀՀ ԳԱԱ հետ միասին 5 մրցանակներ են հանձնվել գիտության տարբեր ոլորտներում աշխատող գինականների 2008-ին ձեռք բերած նվաճումների համար:



Հայաստանի կոմպոզիտորների, գրողների, լրագրողների եւ նկարիչների Ստեղծագործական միությունների աջակցությամբ, ՌՀՄ եւ ՀՀԿ որոշմամբ 8 կոմպոզիտորներ պարգեւատրվել են 2008-ի ընթացքում դասական ժանրում բազմազան երաժշտական կոմպոզիցիաներ ստեղծելու համար: Մրցանակներ են հանձնվել նաեւ 4 գրողների, 5 լրագրողների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների: Անաչառության, օպերատիվության եւ օբյեկտիվության համար պարգեւատրվել է PanARMENIAN.Net լրատվական գործակալությունը:



«Բարեգործությունը պետք է կապված լինի ոչ միայն մեծ գումարների հետ, միայն ուշադրությունն արդեն իսկ բարեգործություն է , չէ որ ուշադրությունը կամ ամենափոքր օգնությունը բարերարի համար մեծ շահույթ կարող է դառնալ»,- այս խոսքերով իր շնորհավորական ելույթում ԳԱԱ տնօրեն Ռադիկ Մարտիրոսյանը դիմել է ներկաներին: Նա նաեւ դիմել է դահլիճում ներկա երկրի ղեկավարներին` կոչ անելով ավելի բարնպաստ պայմաններ ստեղծել բարեգործության համար:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---