Դատարանը վարույթ է ընդունել Ավինյանի հոր դեմ հայցը![]() 6 մարտի 2025 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի հայցադիմումը։ Վերջինս դատարան է դիմել ընդդեմ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի՝ պահանջելով 500,000 դրամ փոխհատուցում՝ վիրավորանքի համար։ Հայցադիմումը սկզբում դատարանը մերժել էր՝ նկատի ունենալով որոշակի սխալներ, սակայն հայցվորին 15 օր էր տրվել դրանք շտկելու համար։ Բարեփոխված հայցադիմումն արդեն ընդունվել է վարույթ, հայտնում է Factor.am-ը։ 2024 թվականի տարեվերջին Արմեն Ավինյանը, լրագրողի հարցին պատասխանելիս, ասել էր, թե «պիտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստեղ իրա գեղի «Opel»-ով»՝ անդրադառնալով «կարմիր գծերի» կայանման քաղաքականությանը։ Նա նաև նշել էր, որ ինքն անձամբ վարում է էլեկտրական մեքենա և «կարմիր գծերում» անվճար կայանում է։ Տեսանյութի տարածումից հետո Տիգրան Ավինյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ափսոսանք հայտնելով հոր խոսքերի համար և ներողություն խնդրելով, նշելով, որ դրանք հնչել են պահի տակ, նյարդային վիճակում։ Նա նաև քննադատել էր լրատվամիջոցներին՝ կատարվածը ներկայացնելու համար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |