Քաղաքացուն «աչքերդ չկլորցնես» ասած կարմիր բերետավորը պատասխանատվության չի ենթարկվել![]() 7 մարտի 2025 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Քաղաքացուն «աչքերդ չկլորցնե՛ս» արտահայտությամբ դիմած և նրա հասցեին վիրավորական խոսքեր օգտագործած կարմիր բերետավորը պատասխանատվության չի ենթարկվել։ Չնայած Ներքին գործերի նախարարությունը ծառայողական քննության արդյունքում արձանագրել է խախտումները, որոշում է կայացվել նրան չպատժել, հայտնում է Factor.am-ը։ Ծառայողական քննության արդյունքների վերաբերյալ հարցմանն ի պատասխան, նախարարությունից հայտնել են, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողը խախտել է կարգապահական կանոնագիրքը՝ չցուցաբերելով զսպվածություն և քաղաքացու հետ խոսելով վրդովված ու ոչ պատշաճ բառապաշարով։ «Այն է՝ ընդգրկված լինելով ծառայության, չի ցուցաբերել զսպվածություն, հարգալից վերաբերմունք քաղաքացու նկատմամբ, նրա հետ զրույցի ժամանակ խոսել է վրդովված և ոստիկանին ոչ հարիր բառապաշարով, ինչով խախտել է «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի «թ» կետով սահմանված ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները: Ոստիկանության ծառայողը թույլ է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42.1 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված կարգապահական խախտում», – նշել են ՆԳՆ-ից։ Այնուամենայնիվ, ոստիկանն որևէ պատասխանատվության չի ենթարկվել։ «Նկատի ունենալով, որ ոստիկանության նշված ծառայողը բնութագրվում է դրական, նման արարք կատարել է առաջին անգամ և անկեղծորեն զղջացել, ուստի ղեկավարվելով «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ նրա նկատմամբ կարգապահական տույժ չի կիրառվել», – ասվում է ՆԳՆ-ի պատասխանում։ 2024 թվականի դեկտեմբերի 13-ին ԳՈՒՄ-ի շուկայի մոտ մսավաճառների և ոստիկանության ծառայողների միջև քաշքշուկի ժամանակ կարմիր բերետավորներից մեկը քաղաքացուն բերման ենթարկելիս ներկայացրել էր անհասկանալի պահանջ՝ ասելով․ «Աչքերդ չկլորցնե՛ս»։ Այդ միջադեպի ընթացքում ոստիկանությունը նաև արցունքաբեր գազ էր կիրառել, ինչը սոցիալական բնույթի ակցիաների ժամանակ աննախադեպ երևույթ էր։ Հունվարի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Factor TV-ն ՆԳ նախարար Արփինե Սարգսյանից հետաքրքրվել էր, թե ինչու են ոստիկանության աշխատակիցները բռնություն կիրառում քաղաքացիների նկատմամբ և անհիմն պահանջներ ներկայացնում։ Նախարարը հայտնել էր, որ միջադեպից հետո ծառայողական քննություն է սկսվել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |