Արագածի վրա արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ․ Անհետ կորած կա![]() 11 մարտի 2025 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Մարտի 11-ին, ժամը 15:26-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթի վրա ձնահյուս է տեղի ունեցել՝ 9 հոգուց բաղկացած արշավախումբը մնացել է ձյան տակ։ Նրանցից 8-ին հաջողվել է դուրս գալ, սակայն 1 անձ դեռևս անհետ կորած է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբի աշխատակիցները, հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկը, ինչպես նաև փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |