Սուքիասյանի ձերբակալված թիկնապահներին ազատ են արձակել![]() 12 մարտի 2025 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունն ազատ է արձակել մարտի 11–ի երեկոյան Թումանյան փողոցից ձերբակալված չորս քաղաքացուն։ Այդ մասին ասել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, հայտնում է Factor.am-ը։ Բերման ենթարկվածները ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցներն էին։ Նրանք բերման էին ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով։ Արփինե Սարգսյանի ղեկավարած գերատեսչությունն օպերացիան իրականացրել էր դիմակավորված հատուկջոկատայինների մասնակցությամբ։ Մարտի 11–ի երեկոյան համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են հատուկջոկատայինները Երևանի կենտրոնում կանգնեցնում մեքենաներ, ստուգումներ իրականացնում և քաղաքացիներին դուրս բերում ավտոմեքենաներից։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն, անդրադառնալով հարցին, ասել էր, որ 4 անձ ապօրինի զենք կրելու կասկածանքով բերվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |