Ջեմիլ Չիչեկ. Թուրքիան շանս է Եվրամիության համար

PanARMENIAN.Net - «Մենք միշտ ասել ենք, որ Թուրքիան բալաստ չի լինի ԵՄ-ի համար: ԵՄ-ն առանց Թուրքիայի կարող է տնտեսական ուժ լինել, սակայն ոչ ռազմավարական, համոզված է Թուրքիայի փոխվարչապետը: Թուրքիան շանս է Եվրամիության համար»,-հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեկը: «Սկզբում եվրոպական առաջնորդները մի բան են ասում, հետո` բոլորովին այլ բան: ԵՄ-ն պետք է կատարի իր խոստումները, մենք մեր խոսքը պահեցինք եւ նմանատիպ քայլեր ենք ակնկալում նրանցից»,-ասել է նա:



Չիչեկը հավելել է նաեւ, որ Թուրքիան նոր բարեփոխումներ է իրականացնում, ավարտելու համար ԵՄ-ին անդամակցելու գործընթացը: Մասնավորապես, նա նշել է, որ ուժի մեջ է մտել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ օրենքը, մշակվում է կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---