«Glogal Finance» ամսագիրը Հայաստանի լավագույն բանկ է ճանաչել «HSBC Բանկ Հայաստանը»

PanARMENIAN.Net - «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» Նյու-Յորքյան «Գլոբալ Ֆայնենս» ամսագրի կողմից անցկացվող «2009թ.-ի Աշխարի զարգացող շուկաների լավագույն բանկն Ասիայում» անվանակարգում արդեն երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է որպես լավագույն բանկը Հայաստանում: Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ճանաչվել է լավագույն բանկը Հայաստանում, իսկ Էյչ-Էս-Բի-Սի-ն` Ասիայի տարածաշրջանում:



Հաղթողներն ընտրվել են ակտիվների աճ, շահութաբերություն, ռազմավարական հարաբերություններ, հաճախորդների սպասարկում, մրցակցային սակագներ, ինչպես նաեւ նոր ծառայություններ չափանիշներով: Տարածաշրջանի եւ 20 երկրների զարգացող շուկաներում լավագույն բանկի ընտրությունն իրականացվել է «Գլոբալ Ֆայնենս»-ի EUբագիրների, ինչպես նաեւ ոլորտի վերլուծաբանների, ղեկավար աշխատակիցների եւ բանկային խորհրդատուների կարծիքների հիման վրա:



Հետազոտության արդյունքները կհրապարակվեն «Գլոբալ Ֆայնենս» ամսագրի 2009թ.-ի մայիսյան համարում:



Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն առաջին միջազգային բանկն է Հայաստանում, որը բացվել է 1996 թվականին: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի Էլ Սի-ին, իսկ մնացած 30 տոկոսը` սփյուռքահայ ներդրողներին: Բանկն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական եւ իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին, այդ թվում անհատական վարկային ծառայություններ, առեւտրավարկային ծառայություններ, ինչպես նաեւ ֆինանսական շուկայում գործառնություններ: Այն հանդիսանում է առաջատար բանկ արտարժույթի առք ու վաճառքի շուկայում: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն ունի 10 մասնաճյուղ եւ գրասենյակ Երեւանում, ինչպես նաեւ 45 բանկոմատ:



2009 թվականի ընթացքում Բանկը կշարունակի իր զգալի ներդրումները` նոր տեխնոլոգիական միջոցների զարգացման ասպարեզում: Բանկը մեկնարկել է հեռախոսային բանկային ծառայություններ եւ մինչեւ 2009 թվականի առաջին կիսամյակի ավարտը նախատեսում է մեկնարկել ինտերնետային բանկային ծառայություններ, որոնք բանկային համակարգն ու հաճախորդների սպասարկումը Iբերեն նոր մակարդակի: Շուտով բանկի հաճախորդները կունենան մասնաճյուղերի, բանկոմատների, հեռախոսային եւ ինտերնետային բանկային ծառայությունների միջեւ ընտրության հնարավորություն:



2009-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմում է 14 877 392 հազ. դրամ, ակտիվները` 128 233 974 հազ. դրամ, պարտավորությունները` 113 356 582 հազ. դրամ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---