Օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով. Ցիկլոնը ՀՀ–ում կմնա մինչև մարտի 23–ը![]() 19 մարտի 2025 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում մարտի 19-22-ը բազմաթիվ շրջաններում դիտվելու են տեղումներ, իսկ լեռնային գոտիներում՝ գիշերային ժամերին, կտեղա ձյուն։ Մարտի 19-22-ին առանձին վայրերում տեղումները կլինեն առատ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Քամին կունենա հարավարևմտյան ուղղություն՝ 2-5 մ/վ արագությամբ։ Մարտի 19-ի ցերեկը, ինչպես նաև 20-21-ին որոշ հատվածներում քամու ուժգնությունը կբարձրանա՝ հասնելով 15-19 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 19-23-ին, հատկապես ցերեկային ժամերին, կտրուկ կնվազի՝ 10-12 աստիճանով, իսկ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում կնկատվի 11-13 աստիճանով նվազում։ Երևանում մարտի 19-22-ը կանխատեսվում են անձրևներ, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 23-ին տեղումներ չեն սպասվում։ Մայրաքաղաքում մարտի 19-ի ցերեկը կլինի մինչև 12-14 աստիճան, իսկ երեկոյան կնվազի՝ հասնելով +8...+10 աստիճանի։ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ցիկլոնը երկրի տարածքում կմնա մինչև մարտի 23-ը ներառյալ: «Ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով, մարզերի մեծ մասում, այդ թվում նաև Երևանում, տեղումներn առաջիկա 5 օրերին կշարունակվեն»,-գրել է նա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |