Աբովյանի, Հրազդանի, Սևանի և Գավառի ճանապարհներին տեղ–տեղ մերկասառույց է

Աբովյանի, Հրազդանի, Սևանի և Գավառի ճանապարհներին տեղ–տեղ մերկասառույց է

PanARMENIAN.Net - Մարտի 20-ի՝ ժամը 9:00-ի դրությամբ, Սիսիանի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում անձրև է։

Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի և Արագածի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, իսկ Արտաշատի և Գորիսի տարածաշրջաններում՝ մառախուղ, տեսանելիությունը կազմում է 50-60 մետր, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Չնայած եղանակային պայմաններին, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն իրականացնում են ճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---