ԼՂՀ մշտական ներկայացուցիչը մասնակցել է Մարսելում կայացած համաժողովին27 մայիսի 2009 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի Պոլ Սեզանի համալսարանում տեղի ունեցավ «Միջազգային իրավունքը հարավկովկասյան հակամարտությունների քաղաքական իրողությունների համատեքստում» թեմայով համաժողով: Միջոցառումը կազմակերպվել էր ֆրանսահայ կազմակերպությունների համակարգման կոմիտեի /ՖԿՀԿ/ մարսելյան բյուրոյի նախաձեռնությամբ: Համաժողովին մասնակցում էին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Մարսելի փոխքաղաքապետ Ռոլան Բլումը, ԱԺ պատգամավոր Սիլվի Անդրիոն, ՖԿՀԿ նախագահ Պասկալ Շամասյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, համալսարանի դասախոսներ եւ ուսանողներ, կազմակերպությունների ղեկավարներ եւ հայկական համայնքի անդամներ, լրագրողներ: Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության ակունքներին ու սկզբնապատճառներին: Միաժամանակ նա նշեց հակամարտությունը ուժի միջոցով լուծելու անհնարինությունը եւ ընդգծեց ադրբեջանա-ղարաբաղյան եւ համանման այլ հակամարտությունների կարգավորման գործընթացում միջազգային իրավունքի դերի կարեւորությունը: Մշտական ներկայացուցիչը նշեց, որ միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատման գրավականն է, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |