Թուրք ազգայնամոլները դեմ են Էրդողանին

PanARMENIAN.Net - Եթե վարչապետ Էրդողանը ներողություն չխնդրի իր խոսքերի համար, ապա նա դրանով հայերին եւ հույներին հաղթաթուղթ կտա, որպեսզի նրանք օգտագործեն դա Թուրքիայի դեմ: Էրդողանի հայտարարությունն ուղղված է թուրք ժողովրդի դեմ, եւ մենք բոլորս պետք է դատապարտենք նրան: Այդ մասին հայտարարել է թուրք ազգայնամոլների առաջնորդ Դեւլեթ Բախչելին: «Պետք է իրերն իրենց անուններով կոչել, իսկ մեր վարչապետը, տեղի տալով անդրօվկիանոսյան եւ եվրոպական տերերին, դավաճանում է իր հայրերի եւ պապերի հիշատակը: Թուրք ժողովուրդը «ոչ» է ասում այդպիսի կառավարությանը, այդպիսի վարչապետին»,- ընդգծել է Բախչելին, գրում է «Milliyet»-ը:



«Էթնիկական փոքրամասնությունների տեղահանման պատմական փաստը ֆաշիստական գործողություն է»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով Արդարություն եւ զարգացում կուսակցության ամենամյա համագումարի ժամանակ Դյուզչե գավառում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---