Ապրիլի 7-ը Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման օրն է![]() 7 ապրիլի 2025 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին խորհրդանշական հանդիսավորությամբ նշել է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ էկատարվում, հայտնում է Qahana.am-ը։ Հայաստանում ապրիլի 7–ին նշվում է նաև մայրության ու գեղեցկության օրը։ Ավետման տոնի և մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդես է եկել շնորհավորական ուղերձով։ «Այս օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն` աղոթքով, որ ազգս զորանա նոր մանուկների ծնունդով, և մեր զավակները Աստծո օրհնության ու իրենց ծնողների հոգածության ներքո մեծանան հավատավոր հոգով, հայրենյաց սիրով և դաստիարակվեն ազգային ինքնության արժեքներով։ Թող Սուրբ Աստվածածինը հայ մայրերի ու քույրերի համար շարունակի լինել ներշնչանք առ Աստված»,– ասված է կաթողիկոսի ուղերձում։ Շնորհավորական խոսքում Վեհափառը նաև հայցել է Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը՝ խնդրելով, որպեսզի Տերը Իր սուրբ աջի հովանու ներքո պահի հայրենիքը խաղաղության, ապահովության և բարօրության մեջ, ինչպես նաև օրհնի հայ ժողովրդի հայրենաշեն ու ազգանպաստ ջանքերը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |