Սպիտակում կայացել են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի եւ կամերային նվագախմբի համերգները27 մայիսի 2009 - 21:50 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Սպիտակի Մշակույթի տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի տոնական համերգը գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ: Համերգին կմասնակցեն «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը (գեղ. ղեկավար եւ գլխ. դիրիժոր Տիգրան Հեքեքյան): Համերգի հատուկ հյուրն է Տիգրան Մանսուրյանը:Նույն օրը Սպիտակի Երաժշտական դպրոցում կանցկացվի վարպետաց դաս: Համաձայն Սպիտակի երաժշտական դպրոցի տնօրենի հետ նախնական պայմանավորվածության` Արամ Ղարաբեկյանը, Տիգրան Հեքեքյանը եւ նվագախմբի երաժիշտները 1, 5-ժամ տեւողությամբ դասընթացներ կվարեն երաժշտական դպրոցի շնորհալի սաների, երգչախմբի եւ այլ խմբերի հետ: Վարպետաց դասին ներկա կգտնվի նաեւ աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, որի հետ անմիջական շփումը հնարավորություն կտա կարծիքների փոխանակման եւ մեծապես կնպաստի երեխաների հետագա երաժշտական ճաշակի եւ աշխարհահայացքի ձեւավորմանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |