Հայաստանի նախագահը շնորհավորել է Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ27 մայիսի 2009 - 22:13 AMT PanARMENIAN.Net - Առաջին Հանրապետության օրվա հետ կապված հայ ժողովրդին է դիմել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ուղերձում մասնավորապես ասվում է, որ 1918-ի մայիսի 28-ը հայ ժողովրդի դարավոր պայքարի պսակն է: «Մայիսյան հերոսամարտերը անվերապահ միասնության վառ օրինակ են դարձել, եւ ես համոզված եմ, որ ազդեցություն կունենան շատ սերունդների վրա, ինչպես որ ազդել են մեզ վրա Արցախի ազատագրական պայքարում»,- ասվում է նախագահի ուղերձում, որում նշվում է, որ այսօրվա Հայաստանը հազարամյա մշակույթի եւ քաղաքակրթության ձեռքբերումների հետնորդն է, որոնք մեզ համար ստեղծել ու թողել են մեր նախնիները: Նա միաժամանակ 21-րդ դարի երկիր է, որն այսօր հակազդում է արդի մարտահրավերներին եւ մշակում է իր քաղաքական ուղղությունը` հառելով հայացքը դեպի ապագա:Իր շնորհավորանքումՀայաստանի նախագահը դիմում է այսօրվա դեպքերին` կոչ անելով հրաժարվել ներքին թշնամանքից, որը պառակտում է ազգային միասնությունը, դիտարկել անհանդուրժողականությունը որպես չարիք: Նախագահը նշում է, որ Առաջին Հանրապետության կառավարությունը շատ ջանքեր է գործադրել, որպեսզի թույլ չտա հայ հասարակության մասնատումը գաղափարական կամ դասային հիմքի վրա: Թշնամանքի եւ անհամաձայնության սերմերն իրենց դառը պտուղները տվեցին: Լ՞ավ ենք յուրացրել մենք այդ դասերը: Ես ասում եմ, ոչ, իհարկե ոչ,- փաստում է Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահն ընդգծում է, որ 2008-ի մարտի դեպքերը մեր ցավն են եւ բավական են այն համոզմունքի համար, որ դեռ շատ աշխատանք կա պատմության դասերը յուրացնելու գործում: Ուղերձը եզրափակվում է հայ ժողովրդին շնորհավորելով եւ մաղթելով խաղաղ երկինք, հաջողություններ եւ նոր ձեռքբերումներ մեր հայրենիքի փառքի համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |