Բագրատ սրբազան. Մեր ներքին կյանքի պարտության պատճառը մեղքն է եղել![]() 12 ապրիլի 2025 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, անդրադառնալով Ծաղկազարդի տոնի խորհրդին, Հիսուսին շուքով դիմավորելու, ապա նրան խաչելուն ու հարության հաղթանակին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ պետք չէ ակնկալել, թե կյանքի ընթացքը միշտ համեմված է լինելու միայն Ծաղկազարդի ոգեղեն պահերով, քանի որ դրանք կարող են հաջորդվել նաև խաչի ճանապարհով։ Նա ընդգծել է, որ խաչի ցավը հարկավոր է ընդունել առանց հուսալքության և տրտմության, քանի որ այն անխուսափելի է, ու հաղթանակին հասնելու ուղին անցնում է հենց այդ փորձության միջով։ Մեր պարտությունները, ըստ նրա, բխում են ոչ միայն արտաքին սպառնալիքներից, այլ առաջին հերթին՝ մեր ներսում կատարվող բարոյահոգեկան անկումից։ «Մեր պարտությունների մեղավորը մեղքն է եղել, ոչ միայն արտաքին թշնամուց, այլ հատկապես մեր ներքին կյանքի պարտության պատճառը մեղքն է եղել»,- ասել է Բագրատ սրբազանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |