Անդրեասյան. Չունենք լեզվական քաղաքականության հայեցակարգ՝ լուրջ խնդիր է![]() 16 ապրիլի 2025 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում կառավարություն հետ հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով հայերենի թարգմանության խնդիրներին, ասել է, որ մինչ օրս չունենք լեզվական քաղաքականության մշակված և հաստատված հայեցակարգ, ինչը լուրջ խնդիր է։ «Պետք է տեղեկացնեմ, որ հայեցակարգի նախագիծն արդեն մշակել ենք, և սա անդրադառնում է հայերենի՝ որպես պետական լեզվի, նաև այլ լեզուների օգտագործման քաղաքականությանը»,- ասել է նախարարը, հայտնում է 1lurer.am-ը։ Նա հավելել է, որ թեման շարունակում է մնալ գերատեսչության ուշադրության կենտրոնում, ու նախարարությունն ակտիվորեն ներգրավված է աշխատանքներում՝ վստահություն հայտնելով, որ փաստաթղթի մշակումը կփակի առկա բացերը և հայեցակարգի հաստատմամբ կարձանագրվի որակական առաջընթաց։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |