Հայաստանի ԱԳՆ-ն եւ Իսրայելը խորհրդակցություններ են անցկացրել

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իսրայել`

այդ երկրի արտաքին գործերի նախարարության հետ հերթական խորհրդատվություններ անցկացնելու նպատակով:



Իսրայելի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դանիել Այալոնի եւ այլ բարձրաստիճան դիվանագետների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, միջազգային, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: Հայաստանի պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Իսրայելի խորհրդարանում` Կնեսետում, մասնավորապես` Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Զեեվ Էլկինի հետ: Պատվիրակությունն այցելեց նաեւ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարան, զրույց ունեցավ Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի հետ, հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---