Beeline-ի բաժանորդների քանակը Հայաստանում կրճատվել է

PanARMENIAN.Net - «ՎիմպելԿոմը» այսօր հրապարակել է իր ֆինանսական եւ օպերացիոն արդյունքները 2009թ. 1-ին եռամսյակի համար, որն ավարտվել է մարտի 31-ին:



Զուտ օպերացիոն եկամուտը հասել է 66,8 մլրդ ռուբլու, ինչը 30,7 տոկոսով ավելացել է 2008թ. առաջիկն եռամսյակի համեմատությամբ եւ նվազել է 4, 1 տոկոսով 2008թ. չորրորդ եռամսյակի համեմատությամբ: OIBDA (օպերացիոն շահույթը մինչ հիմնական միջոցների մաշվածության հաշվառումը) հասել է 32,2 մլրդ ռուբլու, ցույց տալով 239,5 տոկոսի աճ 2008թ. վերջին եռամսյակի համեմատ: Մաքուր վնասը կազմել է շուրջ 8,5 մլրդ ռուբլի` փոխարժեքային տատանումների արդյունքում 23,6 մլրդ ռուբլի վնասի պատճառով:



Beeline-ի բաժանորդների քանակը Հայաստանում 2009թ. առաջին եռամսյակում կազմել է 481 հազար, ինչը 7,5 տոկոսով քիչ է, քան 2008թ. առաջին եռամսյակում, այն ժամանակ նրանց թիվը 520 հազար էր:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---