Բրյուսելում տեղի է ունեցել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հերթական նիստը

PanARMENIAN.Net - Խորհրդի շրջանակներում այժմյան հանդիպումը ցույց է տվել, որ դաշինքի ղեկավարությունը պատրաստ է կապերի հաստատմանը: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռագոզինը: Նա նշել է, որ Խորհրդի նիստը դրական է ընթացել: «Դաշինքի հետ համագործակցության քննադատներն ու հոռետեսները փոքրամասնության շարքում հայտնվեցին: Մենք պայմանավորվել ենք այն մասին, որ նախատեսվելիք հարաբերությունները դեսպանների մակարդակով պետք է հիմք նախապատրաստեն ԱԳՆ ղեկավարների մակարդակով հանդիպման նախապատրաստումը վերականգնելու համար: ՆԱՏՕ-ի մեր գործընկերներն ընդունել են Ռուսաստանի տրամաբանությունը, որը հետեւյալն է. զինվորականները չեն կարող համագործակցել առանց քաղաքական ազդակի, առանց կանաչ լույսի, որը պետք է վառվի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ»,- հայտարարել է Ռուսաստանի ներկայացուցիչը:



Նրա խոսքերով, բանավեճը հիմնականում նվիրված էր փաստաթղթի վրա համատեղ աշխատանքին, որը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդին պետք է նոր քաղաքական որակ տա: «Այդ փաստաթուղթն ուղղված է ոչ միայն գործընթացների կատարելագործմանը, այլ նաեւ դեսպանների մակարդակում աշխատանքի տեխնոլոգիաներին, ինչպես նաեւ դեսպանների տեղակալների մակարդակում: Ըստ էության, խոսքը գնում է խորհրդի` ճկուն հարթություն դուրս գալու հնարավորության մասին, որը կվերածվի անվտանգության ռազմավարական հարցերի քննարկման օպերատիվ մարմնի»,- նշել է Ռագոզինը, գրում է «Ռոսիսկայա գազետան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---