Ավինյան. Երևանում անձրևներն ավելանալու են, պետք է գործողություններ ձեռնարկենք

Ավինյան. Երևանում անձրևներն ավելանալու են, պետք է գործողություններ ձեռնարկենք

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով անձրևներից հետո քաղաքում ստեղծված իրավիճակին, ասել է, որ մայրաքաղաքում անձրևների քանակը աճել է և շարունակելու է աճել, ինչը պայմանավորված է գլոբալ կլիմայական փոփոխություններով:

«Անձրևների քանակը Երևանում ավելանում է և ավելանալու է. դա պայմանավորված է աշխարհում կլիմայական փոփոխություններով»,– ասել է Ավինյանը, հայտնում է Radar.am-ը։

Նա ընդգծել է, որ տեղումների ավելացմանը պետք է արձագանքել նպատակային քայլերով:

«Ամեն տարի ավելի շատ անձրև է լինելու, և համապատասխան գործողություններ պետք է ձեռնարկենք»,– նշել է քաղաքապետը:

Ավինյանն ավելացրել է նաև, որ քաղաքապետարանը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար ունի սահմանափակ հնարավորություններ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---