Արարատում երկրաշարժի սցենարով ուսումնական փրկարարական վարժանք է անցկացվել

Արարատում երկրաշարժի սցենարով ուսումնական փրկարարական վարժանք է անցկացվել

PanARMENIAN.Net - Արարատ քաղաքում ՆԳՆ փրկարար ծառայությունը հերթական տակտիկական վարժանքն է անցկացրել՝ երկրաշարժի հետևանքների հաղթահարման սցենարով։

Ըստ ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրության՝ ուսումնավարժանքի պայմանական սցենարի համաձայն տեղի է ունեցել պայթյուն բենզալցակայանում, իրականացվել է քաղաքացիների տարհանում, փլատակներից տուժածների դուրսբերում և առաջին բուժօգնության ցուցաբերում։

«Աշխատանքներն իրականացվել են երեք տեղամասերում. ընտրվել է Արարատի բժշկական քոլեջը, բենզալցակայանը, որտեղ իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ և երկրաշարժի հետևանքով մասնակի փլուզված շենք-շինությունը», – նշել է ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանվել Ավետիսյանը։

Վարժանքին մասնակցել են Արարատի մարզային փրկարարական վարչության տարբեր ստորաբաժանումներ, Պարեկային ծառայությունը, «Արարատ» բժշկական կենտրոնի աշխատակիցները և մի շարք շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Գործընթացին հետևել են նաև մարզի և քաղաքի ղեկավար մարմինների ներկայացուցիչներ։

Նմանատիպ պարբերական վարժանքները ուղղված են փրկարարական անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործմանը, արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակությունների զարգացմանը և բնակչության անվտանգության մակարդակի բարձրացմանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---