Երևանում կանգնած ավտոբուսը շարժվել ու հարվածել է դիմացի տան պարսպին![]() 26 մայիսի 2025 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Երևանում ինքնավթարի է ենթարկվել թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը՝ բախվելով բնակելի տան պարսպին։ Մայիսի 26–ին ժամը 13:00-ի սահմաններում, ավտոբուսի վարորդը «Կորեայի ձորի» շրջանցիկ թունելի փողոցում՝ դիսպետչերական կետում, կայանել է ավտոբուսը և դուրս եկել սրահից։ Սակայն կայանումից հետո ավտոբուսը սկսել է ինքնուրույն շարժվել ու բախվել է դրա դիմաց գտնվող տան պարսպին։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից հայտնել են, որ վարորդն, ամենայն հավանականությամբ, ձեռքի արգելակը չի գործարկել, հայտնում է Radar Armenia-ն։ «Երևան ավտոբուս» ընկերությունը հերքել է ավտովթարի վերաբերյալ շրջանառվող ապատեղեկատվությունը վարորդի տարիքի վերաբերյալ։ Որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին, թե թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը 70 տարին անց է։ Այս տեղեկությունը հերքել է «Երևան ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը՝ հայտնելով, որ վթարի մասնակից տրանսպորտային միջոցի վարորդը 57 տարեկան է։ «Հորդորում եմ լրատվականների գործընկերներիս չճշտված տեղեկատվություն չտարածել՝ տեղի ունեցած միջադեպը կապելով վարորդի տարիքի հետ»,-նշել է նա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |