Մելքոնյանն ու Շիրինյանը՝ Հանրային Հեռարձակողի խորհրդի նոր անդամներ

Մելքոնյանն ու Շիրինյանը՝ Հանրային Հեռարձակողի խորհրդի նոր անդամներ

PanARMENIAN.Net - Մայիսի 26–ին ունեցած նիստի նիստի արդյունքներով Քրիստինե Մելքոնյանն ու Արա Շիրինյանը հաղթող են ճանաչվել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթում, հայտնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) մամուլի ծառայությունից։

Քրիստինե Մելքոնյանը 2022 թվականից մինչ օրս դասախոս է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, իսկ 2023 թվականից՝ Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար, հայտնում է «Ազատությունը»։

Արա Շիրինյանը համահիմնադրել է «Վերսուս» ֆիլմարտադրող ստուդիան և հեղինակ է մի շարք միջազգային մրցանակների արժանացած վավերագրական ֆիլմերի։ 2019–2025 թթ. եղել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---