Ապարան- Քուչակ ճանապարհին ավտովթարի հետևանքով 1 անձ է զոհվել, 12–ը՝ վիրավորվել![]() 29 մայիսի 2025 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 29-ին, Արագածոտնի մարզում տեղի է ունեցել խոշոր ու ողբերգական ավտովթար, որին հաջորդել է հրդեհ: Ապարան-Քուչակ Քուչակ ճանապարհին, գյուղի վարչական տարածքում, ժամը 08:00-ի մոտակայքում, միմյանց են բախվել «Opel Zafira» և «Volkswagen» մակնիշի մեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։ Նշվում է, որ վթարի արդյունքում տեղում մահացել է մեկ անձ, իսկ 12 հոգի, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վթարի հետևանքով տուժած 11 անձ բուժում է ստանում Ապարանի բժշկական կենտրոնում՝ տարբեր աստիճանի ոսկրային կոտրվածքներով։ «27 տարեկան տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, կազմակերպում ենք սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան։ Վանաձոր` տուժել է 5 անձ, որից 4 տուժած տեղափոխվել է Վանաձոր ԲԿ, 2-ը թեթև վնասվածքներով են, չեն հոսպիատալացվել, 2-ի առողջական վիճակը ծայարահեղ ծանր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Հորդորում ու խնդրում ենք պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, պահպանել արագությունը, կապել ամրագոտիները` խուսափելու նման ողբերգական դեպքերից»,-գրել է Ավանեսյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |