Հաստատվել են 2025-2026 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը![]() 29 մայիսի 2025 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հաստատել է 2025-2026 ուսումնական տարվա ասպիրանտների ընդունելության պետական պատվերի ծավալները՝ հաշվի առնելով նախորդ տարիների տվյալները և ստացված հայտերը։ Հաջորդ ուստարվա համար նախատեսվել է 180 տեղ, որոնք ամբողջությամբ կֆինանսավորվեն պետության կողմից։ Դրանցից 144-ն առկա ուսուցման, իսկ մնացած 36-ն՝ հեռակա ուսուցման ծրագրերին են վերաբերում։ 180 տեղերից 109-ը հատկացվել են բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններին՝ 96-ը՝ առկա, 13-ը՝ հեռակա ձևաչափով։ Մեկով ավելացվել է հեռակա ուսուցմամբ տեղերի թիվը, սակայն այն չի պահանջել լրացուցիչ բյուջետային ծախս, քանի որ այդ ծրագրով սովորողներն կրթաթոշակ չեն ստանում։ Միևնույն ժամանակ, առկա ուսուցման տեղերն ավելացվել են 56-ով։ Այս փոփոխությունների նպատակը հետբուհական կրթության մատչելիության ապահովումն է, ինչը կնպաստի այնպիսի ոլորտներում, որոնք համարում են ռազմավարական՝ հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացմանը երիտասարդ մասնագետների ներգրավման միջոցով։ Միևնույն ժամանակ, սա ուղղված է գիտական համայնքում սերնդափոխությանն ու գիտական ներուժի աճին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |